Փաշինյանն ինձ ասաց, որ իրենք տարածքներ չեն վերադարձնի. Ալիևը չակերտներ է բացել և պահանջել վերադարձնել Ղարաբաղը

Ինտերֆաքս-Ադրբեջանը գրում է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումները գնահատում է անիմաստ եւ հայտարարում է, որ Ադրբեջանը պատերազմելու է, քանի դեռ հայ զինվորականները չեն հեռացել Լեռնային Ղարաբաղից:

«Մինսկի խմբի համանախագահները խնդրել են ինձ ավելի շատ ըմբռնում ցուցաբերել՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը նոր է, հնարավոր է, դրա համար էլ չի կարող լիովին վերահսկել իր հույզերն ու հայտարարությունները։ Ես ասացի, Դե եկեք փորձենք: Մենք ցանկանում ենք գտնել մի ճանապարհ դեպի խաղաղություն, մենք սպասում էինք երկար տարիներ: Ես հանդիպել եմ Հայաստանի վարչապետի հետ։ Սակայն այդ հանդիպումները միանգամայն անիմաստ էին և կրում էին ձևական բնույթ։ Նա (Փաշինյանը) ինձ ասաց, որ իրենք տարածքներ չեն վերադարձնի։ Եթե նրանք չեն ուզում դա անել, եթե նրանք տարիներ շարունակ դեմ են Մինսկի խմբի մշակած սկզբունքներին և ձախողում են բանակցությունները, ապա ինչ կարելի է ասել դրանից հետո», — Al Jazeera TV-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանին պետք է ոչ թե ռազմական հակամարտություն, այլ իր հողերի խաղաղ վերադարձ։

«Այս 28 տարիների ընթացքում եղել են բախումներ, բայց դրանցից ամենախոշորն այժմ է տեղի ունենում», — ասել է նա:

Ալիևն ընդգծել է, որ պատերազմը կդադարի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի զինված ուժերը լքեն օկուպացված տարածքները.

«Մենք դեռ 30 տարի սպասելու ժամանակ չունենք։ Հակամարտությունը պետք է կարգավորվի հիմա։ Նրանք, ովքեր ցանկանում են օգնել Հայաստանին, եթե այսպես կարելի է ասել, իրենց մերձավոր գործընկերները, թող ասեն, որ նրանք լքեն օկուպացված տարածքները։ Թող ասեն, որ այսօր կամ վաղը նրանք կմեկնեն Աղդամից, հաջորդ անգամ հաջորդ շաբաթ կմեկնեն Ֆիզուլիից, հաջորդ շաբաթ ՝ Քելբաջարից և այլն, և այդ ժամանակ մենք կանգ կառնենք», — հայտարարել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ