Մի գեղեցիկ օր, Կեսոն քաղաքի բնակչուհի Մարիա Կաբսը փողոցներով քայլելիս նկատեց փոքրիկ անօթևան տղային: Նա իր ձեռքերում պահում էր քնած փոքրիկ շանը, որի համար երգում էր օրորոցային։ Այս ամենը տեսնելով նա չկարողացավ անտարբեր անցնել, հարցաքննելով տղային իմացավ ողջ պատմությունը։
Պարզվում է 11 ամյա տղան հայտնվել է փողոցում իր ծնողների բաժանումից հետո։Նա ունի նաև մեծ քույր, որը բնակվում է այլ քաղաքում և նրա ամենամեծ երազանքն է սովորել դպրոցում։
Այս տղայի պատմությունը մի փոքր հիշեցնում է այն հարյուրավոր դեպքերում, երբ սեփականատերերը իրենց կենդանիներից հրաժարվում են քանի որ դադարում են լինել հետաքրքիր և հարմարավետ կամ չեն համապատասխանում իրենց նոր կյանքին:
Ռոմը ապրում է փողոցում բավականին երկար ժամանակ: Նա իրեն միշտ զգացել է միայնակ մինչև այն պահը, երբ հանդիպել է իր շանը՝ Բաջիին։ Այս փոքրիկ կենդանին երբեք չի զգացել սեր ու փնքշություն։Նրանց երկուսին միավորել է միայնակությունը։
Ռոմը կերակրում է շանը և երգում է նրան համար,իսկ շունը իր հերթին տղային տալիս է իր ջերմ սիրտը:Մարիան արձանագրեց այս պահը տեսահոլովակի վրա և մի ակնթարթում այն դարձավ վիրուսային ցանցում: Պարզապես նայեք այն թե ինչի մասին է խոսքը․․․