Վրաստանն արգելել է ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան եւ Ադրբեջան

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել Հայաստան եւ Ադրբեջան ռազմական բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրումը` չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոտում ռազմական գործողությունների վերսկսման պատճառով: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցին ասել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է երկու երկրների ուղղությամբ ցամաքային եւ օդային ուղիներով իր տարածքով ռազմական բեռների փոխադրման թույլտվության տրամադրումը: Այս մասին կողմերին արդեն տեղեկացվել է»,- ասել է Գոմելաուրին:

Ինչ վերաբերում է քաղաքացիական բեռների փոխադրմանը, ապա Վրաստանն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած միջազգային պարտավորություններն այս ուղղությամբ, հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ