Միջազգային լրատվամիջոցները Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանների թվեր են հրապարակում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն 28 թրքամետ սիրիացի վարձկան է սպանվել, ասվում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը, հայտնում է english.alarabiya.net կայքը:

Նրանք եղել են Անկարայի կողմից ուղարկված սիրիացի 850 վարձկանների շարքում, որոնց Թուրքիան նախորդ շաբաթ ուղարկել է ադրբեջանցիների կողմից մարտերին մասնակցելու համար, նշել է Կենտրոնը:

Վարձկաններից երեքի հարազատները հաստատել են նրանց մահը, մինչդեռ սոցիալական մեդիայի օգտատերերը կիսվում են 4 վարձկանների լուսանկարներով, որոնք սպանվել են մարտերի ժամանակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ