Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր

Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Քիչ առաջ նա տեղեկացրել էր, որ հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

Նա նշել է, որ ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ