Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող վարձկան-ահաբեկիչների մասին վկայում են նույնիսկ ադրբեջանական աղբյուրները

Թուրքիայի հավաքագրմամբ ադրբեջանական բանակի կազմում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ վնասազերծված ահաբեկիչների մասին վկայում են ոչ միայն սիրիական աղբյուրները, այլև ադրբեջանցիները: Ահավասիկ, նրանցից չորսը, որոնց վերաբերյալ սկզբնաղբյուրներին հղում անելով տեղեկատվություն է տարածել ՀՃՈՒՀ աշխատակից, հալեպահայ Րաֆֆի Քորթոշյանը:

Րաֆֆին իր ՖԲ էջում տեղադրել է հայկական զինուժի կողմից վնասազերծված ահաբեկիչների լուսանկարները՝ համապատասխան գրառումներով հանդերձ: Նրանցից երեքի մասին վկայում է սիրիական ազգային հաշտեցման խորհրդի անդամ Օմար Ռահմունին իր թվիթթերի գրառմամբ: Ըստ այդմ, պարզ է դառնում, որ դրանցից մեկը՝ հայտնի է սիրիացի ահաբեկիչ, Սիրիայի Դեր էլ Զոր քաղաքում ծնված, ահաբեկչական Սուլթան Մուրադ խմբավորման անդամ Գասեմ Մուսթաֆա Ալ Ջազմուրին է, մյուսը՝ Սիրիայի Արևմտյան Աթարեբ քաղաքում ծնված, ահաբեկչական Համզե ջոկատի անդամ Մուհամմեդ Շաղլան Աբդ Ալ Ռազզագն: Երրորդ ահաբեկիչը, որ վնասազերծվել է հայկական ուժերի կողմից, Սիրիայի Արևմտյան Աթարեբ քաղաքում ծնված, ահաբեկչական Համզե ջոկատի անդամ Մուհամմեդ Շաղլան Աբդ Ալ Ռազզագն է:

Ըստ Քորթոշյանի՝ Պաշտպանության բանակի կողմից վնասազերծված ևս մեկ սիրիացի ահաբեկիչի մասին վկայում է ադրբեջանական «Թյուրք Ալի Գյոզյութոք» օգտատերն իր ֆեյսբուքյան գրառմամբ: Դա Հալեպում ծնված, ազգությամբ թյուրքմեն ահաբեկչական Ալի Թյուրքմենին է։ Այսինքն, ադրբեջանցիներն իրենք են վկայում իրենց կողմից սիրիացի ահաբեկիչների և՛ առկայության, հայկական զինուժի կողմից վնասազերծման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ