Նոր կադրերը հրետակոծված Ստեփանակերտից

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է առաջին կադրերը հրետակոծված Ստեփանակերտից:

Ըստ Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի՝ կան վիրավորներ։

Ինչպես քիչ առաջ Ստեփանակերտից հաղորդել էր Sputnik Արմենիայի թղթակիցը Արցախի մայրաքաղաքում միանգամից 3 պայթյուն էր որոտացել։ Մինչ այդ այսօր Ստեփանակերտը մեկ անգամ էլ էին ռմբակոծել, որի ընթացքում 10 մարդ վիրավորվել էր։

Նշնենք, որ սա սեպտեմբերի 27–ից Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի օրերին Արցախի մայրաքաղաքը ռմբակոծելու երկրորդ դեպքն է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ