Ադրբեջանական բանակը մահապատժի է ենթարկում առաջնագիծ գնալուց հրաժարվող վարձկաններին, իսկ զորահավաքը՝ տապալված է, Արցախի դեմ հիմնական կռվողը՝ զինտեխնիկան է

Թվիթթերում գնալով ավելի շատ են հայտնվում գրառումներ, որոնք վկայում են դավանանքի հողի վրա ադրբեջանական բանակի հետ առաջնագծում կռվել չցանկացող սիրիացի վարձկանների և նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանությունների պատժիչ գործողությունների մասին:

Սիրիացի ընդդիմադիր Մուհամմեդ Աբու Ըսթեյֆի թվիթթերյան գրառումը փաստում է, թե ինչպես է սիրիական Համզե ջոկատի անդամ Մուհամմեդ Շաղլան Աբդ Ալ Ռազզագը մահապատժի ենթարկվել ադրբեջանական բանակի կողմից, քանի որ հրաժարվել է պատերազմել առաջնագծում, շիա դավանանքի հետևորդ զինվորներով կազմված ադրբեջանական բանակի հետ միասին:

Ըստ աղբյուրի՝ նա Ադրբեջան էր գնացել այնտեղ գտնվող թուրքական օբյեկտների պահպանման նպատակով իր հետ կնքված պայմանագրի շրջանակներում: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ ծայրահեղական վարձկանների որոշ մասը չի իմացել, որ շիաների շարքերում կռվելու է գնում, իսկ Ադրբեջանի հայտարարած զորահավաքն էլ, ըստ էության, տապալված է: Եվ ադրբեջանաթուրքական տանդեմը նավթադոլլարներով ձեռք բերված իսրայելական զինտեխնիկայով /տեխնիկական կողմն էլ, թերևս՝ հենց Իսրայելն է սիրահոժար ապահովում/՝թիրախավորելով Արցախի Հանրապետության ողջ տարածքը՝ ավերում է Արցախի քաղաքներն ու գյուղերը, զոհվում են և վիրավորվում խաղաղ բնակիչներ:

Համաձայն սիրիացի ընդիմադիր Մուհամմեդ Աբու Ըսթեյֆի թուիթերյան գրառման, սիրիական հակակառավարական Համզե ջոկատի անդամ…

Posted by Րաֆֆի Քորթոշյան on Friday, 2 October 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ