Վրաստանը հերքում է, թե Բորժոմիով Ադրբեջան ռազմատեխնիկա է տեղափոխվում

Վրաստանում ՀՀ դեսպանությունը արձագանքել է այն տեղեկատվության, թե Բորժոմիով Ադրբեջան ռազմատեխնիկա է տեղափոխվում:

«Համացանցում շրջանառվող տեսանյութը, որտեղ ասվում է, թե Բորժոմիում տեսանկարահանված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի ԶՈՒ-ինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։ Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ,-գրել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ