540 զոհ. Հակառակորդի կորուստները 21։00-ի դրությամբ

Հակառակորդի կորուստները 21։00-ի դրությամբ

  • * 540 զոհ
  • * 700 վիրավոր
  • * 3 ուղղաթիռ
  • * 6 ԱԹՍ
  • * 45 զրահատեխնիկա
  • * 6 ինքնաթիռ

Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ը հայտնում է, որ ենթադրաբար բնակելի տներ են ոչնչացվել, կլինեն նաև վիրավորներ։

«ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ… Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված «casualties» բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են», — գրել է Արտակ Բեգլարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ