Ադրբեջանը հարվածում է Ստեփանակերտին․ ոչնչացվել են բնակելի տներ, կան վիրավորներ

Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածեց Ստեփանակերտին ծանր հրթիռներով։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

ՄԻՊ-ը հայտնում է, որ ենթադրաբար բնակելի տներ են ոչնչացվել, կլինեն նաև վիրավորներ։

«ՇՏԱՊ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ… Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված «casualties» բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են», — գրել է Արտակ Բեգլարյանը:

«Հիմա շարունակվում են հարվածները, դեռ օդային տագնապ կա: Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չունենք, որովհետև դեռ չենք կարող գուրս գալ թաքստոցներից»,- ասաց Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ