Հայաստանից մարտական դրոշի «առգրավման» մասին լուրը կեղծ է

Ադրբեջանական Report գործակալությունը այսօր հրապարակել էր լուսանկար՝ իբրև Հայաստանի բանակի 6-րդ լեռնահրաձգային գնդին օգնության գնացող 193-րդ առանձին գրոհային գումարտակի մարտական դրոշով։ Տեղեկատվությունը տարածել էին haqqin.az, aa.com, terend.az և այլ լրատվականներ։

Արցախի ՊԲ-ն այս առիթով հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դրոշն առգրավված չէ, իսկ լուսանկարը կեղծված է։

Նշենք, որ report լրատվական գործակալությունը արդեն իսկ հեռացրել է հոդվածը։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ