Խնդրում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը. առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին

Հայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,

ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը, քանի որ առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին:

Խնդրում նաև լրատվամիջոցներին և լրագրողներին շարունակ չզանգահարել և չդիմել մեզ Ալբերտի մասին տեղեկություններ ստանալու համար: Մեզ համար այս ծանր և դժվար պահին ցանկացած անհարկի խոսք, մեկնաբանություն ավելի է խորացնում մեր ցավը: Խաղաղություն մեր երկրին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ