Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ԼՂ հակամարտության կողմերից որևէ մեկին. Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Twitter-ում գրառում է կատարել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: Իսկ ահա բժշկական օգնություն՝ դեղահաբեր չափազանց հարուստ երևակայություն ունեցող պատգամավորների համար անհրաժեշտ է փնտրել ամբողջ երկրով»,-գրել է նա։

Ավելի վաղ «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ