Հայկական զինուժի կողմից խոցված Տ-90 տանկը

Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կատարաել է հետևյալ գրառումը.

Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են։ Շատ մոտիկ չկարողացա գնալ ցավոք, կրակում էին։
Հիշեցնենք, որ Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

Ժամը 07:55-ի սահմաններում հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք։

Արցախի սահմանի երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ