«Սմերչով» թիրախավորել են Հադրութը․ կա 5 վիրավոր

«Սմերչով» թիրախավորել են Հադրութը։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ կան 5 վիրավորներ։ Այս մասին հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նորից խփեցին Հադրութին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ