Մինչ այս պահը ինչ կորուստներ է կրել Ադրբեջանը

Հակառակորդի կուրուստները հոկտեմբերի 2-ի՝ 12։00-ի դրությամբ

  • * 1750 զոհ
  • * 10 ուղղաթիռ Ми- 24
  • * 107 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, որից՝ 17 երեկ
  • * 205 տանկ և ՀՄՄ
  • * 5 ինքնաթիռ СУ-25
  • * 1 Սմերչ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետեր: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- նշեց Սարգսյանը:

Հակառակորդը կորցրել է ևս 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռներ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ (ինքնաթիռների և ուղղաթիռների մասին հոկտեմբերի 1-ին հայտարարվել էր), 17 ԱԹՍ և շուրջ 830 կենդանի ուժի կորուստ: Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ