Ինչպե՞ս է մեր զինվորի զինվորական փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ․ Ադրբեջանի կողմից տարածված լուրը կեղծ է


Ադրբեջանական կայքերը ակտիվորեն տարածում էին Արարատի մարզի բնակիչ Կամո Ավագյանի լուսանկարը՝ ներկայացնելով, թե մեր ժամկետային զինծառայողը զոհվել է։ Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ին Կամո Ավագյանի մորաքրոջ ամուսինը՝ Ֆրունզիկ Հայրապետյանը, հայտնեց՝ Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Կամոն կապ է հաստատել իր ծնողի հետ, ասել ա նորմալ ա, լավ ա ու վերջ։ Հարցրել ա, թե իր աղունիկներին նորմալ կերակրում ենք, թե ոչ։ Ուրիշ բան չի ասել»,- ասաց նա։

Զինվորի մորաքրոջ ամուսինը դժվարացավ ասել, թե ինչպես է Կամո Ավագյանի լուսանկարն ու փաստաթուղթը հայտնվել հակառակորդի մոտ։ Նա ընդգծեց, որ այդ մասին զինվորի հետ չեն խոսել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ