Թշնամական չորս անօդաչու թռչող սարքերից ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 3-ին

ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջու գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում:
Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին:

Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր: Ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ