Թբիլիսիում ավիրում են թուրքական բոլոր օբյեկտները. ձերբակալվածներ կան

Երեկ Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել «Քարթուլի ձալա» (վրացական ուժ) ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից:

Հարյուրավոր երիտասարդներ Աղմաշենեբելի պողոտայում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները, միաժամանակ թալանելով խանութները:

Այս ամենն ուղեկցվել է «Կեցցե ազգը-մահ թշնամուն» վանկարկումներով:

Ակտիվիստները Հերոսների հրապարակից մեծ խմբերով շարժվել են դեպի մետրոյի «Մարջանաշվիլի» կայարան, հասել Աղմաշենեբելի պողոտա` իրենց ճանապարհին ավերելով թուրքական բոլոր օբյեկտները:

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվել են 11 ակտիվիստներ:

Այս պահին Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները: «Քարթուլի ձալայից» նոր հարձակումներ են սպասվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ