Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այս մասին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Le Monde-ի թղթակից Ալլան Կավալի վիճակը ծանր է։Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել: