ԵՄ Խորհուրդը Թուրքիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես գալու


ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու միջազգային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերություններն ու Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ առաջնորդները Չինաստանի հետ հարաբերությունների, Բելառուսում տիրող իրավիճակի ու Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան։

Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Տեղեկացվում է, որ ԵՄ Խորհուրդը ռազմավարական քննարկումներ կունենա Թուրքիայի հետ հարաբերություների վերաբերյալ։ ԵՄ ղեկավարներն իրենց անհանգստությունն են հայտնել լարվածության սրման կապակցությամբ և շեշտել դեէսկալացիայի անհրաժեշտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ