Ադրբեջանի զենք-զինամթերքը 2-3 օր հետո կարող է սպառվել. ռուս մասնագետ

Ռուսական ՌՏՌ հեռուստաալիքի «60 ր» հաղորդաշարի ընթացքում այսօր ևս քննարկվում են Արցախում կատարվող մարտական գործողությունները: Քննարկումը բավականին թեժ է: Հյուրերը քննադատում են Արբեջանին, նրա ԶՈՒ անգրագետ գործողությունները: Հյուրերից մեկը նույնիսկ բավականին գրագետ համարեց վարչապետ Փաշինյանի մեդիաարշավը, որն իր դրական արդյունքը տվեց:

Հաղորդման ընթացքում հյուրերից մեկը` ռազմական գործի մասնագետը նշեց.

«Ես միշտ կասկածներ եմ ունեցել Ադրբեջանի ԶՈՒ պատրաստվածության վրա, ինչու են նրանք միշտ պարտվում: Ինչու ՌԴ-ում երբեք ադրբեջանցի օդաչու չի եղել»:

Ըստ նրա` ադրբեջանցիները ծառայության ընթացքում լավագույն դեպքում զորամասերի խոհանոցներում հաց են կտրել կամ սապասարկման անձնակազմում են եղել:

Նրա խոսքով` ևս 2-3 օր և ադրբեջանցիների զինտեխնիկան կարող է սպառվել, նրանք կորցրել են իրենց ոսկե ժամանակը, պետք է ավելի գրագետ գործեին այս մի քանի օրերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ