Իրանում ադրբեջանական արկն ընկել է Փարվիզխանլու գյուղի տներից մեկի վրա. 6-ամյա երեխա է վիրավորվել

Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։

Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա։

English and Russian below Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի…

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Thursday, 1 October 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ