Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Արցախում ռազմական գործողություններին մասնակցում են Թուրքիայի սիրիական իսլամիստները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովից առաջ նշեց՝ Ֆրանսիան փաստեր ունի, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, առաջինը հարձակում է սկսել Ադրբեջանը, և պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես եղել:

«Պետք է ամբողջական տեղեկություններ ստանանք, թե ինչ է կատարվել այդ և հաջորդ օրերին: Ֆրանսիան տեղեկություն ունի, որ ԼՂ տարածքում ջիհադիստներ են գործում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ մշտական կապի մեջ կլինենք՝ տեղեկություններ փոխանակելու համար: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ՝ ամեն ինչ կանենք՝ ԼՂ-ում կրակը դադարեցնելու համար: Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է հարթել բանակցությունների միջոցով»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ