Էրդողանը հաստատում է իր ծավալապաշտական նկրտումները և Թուրքիայի մասնակցությունը Արցախի դեմ ագրեսիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անհեթեթ հայտարարությամբ հաստատել է իր ծավալապաշտական նկրտումները և Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում:

Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու վերաբերյալ:

«Անընդունելի է, որ Մինսկի խմբի համանախագահները պահանջել են հրադադար Լեռային Ղարաբաղում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, թե Մինսկի խմբի համանախագահները նախ պետք է ստիպեն հայկական զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, նոր աշխատանքներ տանեն հրադադարի ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ