ՊԲ-ի կողմից խոցված 3 թշնամական ինքնաթիռներից երկուսը СУ 25-են, մյուսն՝ ավելի նոր սերնդի


Ռազմական փորձագիտական լավատեղյակ աղբյուրի գնահատականներով Արցախի պաշտպանության բանակի կողմից հոկտեմբերի 1-ին խոցված երեք ինքնաթիռներից երկուսը СУ 25-են, իսկ մյուսն՝ ավելի նոր սերնդի:

Խոցված երրորդ ինքնաթիռի մակնիշը շուտով պարզ կդառնա:

Հոկտեմբերի 1-ին Արցախի պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի երեք ինքնաթիռ: Այսպիսով՝ ՊԲ ուժերի կողմից խոցված թշնամական ինքնաթիռների թիվը հասել է 4-ի: Եվս մեկ ինքնաթիռ խոցվել էր սեպտեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է ադրբեջանական զինուժին պատկանող ևս երկու ինքնաթիռ:

Ուղղությունները ճշտվում են:

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Հոկտեմբերի 1-ին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են 1 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ:

Խոցված ուղղաթիռն ընկել է ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ