Մարտունի քաղաքի հրետակոծությունը

Այսօր, հոկտեմբերի 1-ի կեսօրի կողմ, ադրբեջանական Գրադ կայանքներից հրետակոծության է ենթարկվել Արցախի Մարտունի քաղաքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

Տեսանյութը՝ civilnet.am-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ