Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող մարտական գործողությունների թեմայով հարցազրույց է տվել Комсомольская правда թերթին՝ խոսելով տարածաշրջանում Թուրքիայի կործանարար ազդեցության մասին:
«Թուրքիային պետք է զսպել: Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա նա չի էլ հասցնի անգամ աչքը թարթել, երբ ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան: Միայն հիմարն այդքան բան չի հասկանում»,-նշել է Սիմոնյանը: