Արցախում վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում Ադրբեջանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։

«Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է:

Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է», — գրել է հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ