Թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին. նա փախուստի մեջ է


Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նեժմետին Սադիխովին հայտարարել են «ԳՀՎ գործակալ», հայտնում է wargonzo նախագիծը: Ռազմական թղթակիցների տվյալներով՝ Սադիխովը չի հանդուրժել երկրում ամերիկացի հրահանգիչների ներկայությունը եւ հանդուգն պատասխանել է ադրբեջանական իշխանություններին: «Եթե մենք թուրքերին բանակ ենք տալիս, գուցե նաև մեր կանանց տանք», – ասել է Սադիխովը:

Wargonzo Telegram-ալիքը, վկայակոչելով Ստամբուլի աղբյուրները, նշում է, որ թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեժմետին Սադիխովին:

«Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է», – նշում են աղբյուրները:

Նշվում է, որ Սադիխովը ծագումով Դերբենտից է և հայրենիքում համարվում է ազգային հերոս։ Սադիխովի մայրը՝ լեռնական հրեա է Թամարա անունով: Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը չի տեղեկացրել այս փաստի մասին։

«Հենց այդ պատճառով էլ, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը վերցրել է նրան «մշակման» մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:

Պորտալի տվյալներով՝ անցյալ ամիս Սադիխովը կոնֆլիկտ է ունեցել Ադրբեջան ժամանած թուրք խորհրդականների հետ։

««Եթե մենք թուրքերին բանակ ենք տալիս, գուցե նաև մեր կանանց էլ տա՞նք»- ասել է նա խորհրդակցության ժամանակ» – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Ռուսաստանում Սադիխովին դեռ չեն տեսել, նրա հետ կապ հաստատել չեն կարող նույնիսկ մերձավոր ազգականները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ