Եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին. Ազիզ Թամոյանը՝ Արցախի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը լուսանկար է տարածել, որում Արայիկ Հարությունյանն է եզդի համայնքի ներկայացուցիչ Ազիզ Թամոյանի հետ:

«Եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին»,-ասել է Ազիզ Թամոյանը:

Իր հերթին նախագահ Հարությունյանը հավաստիացրել է. «Համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ