Գիշերվա և առավոտվա մարտերի արդյունքում հակառակորդն ունի 350-360 զոհ. նոր մանրամասներ

Գիշերվա և առավոտվա մարտերի արդյունքում հակառակորդի կրած կորուստներն են.

  • * 350-360 զոհ,
  • * 600 վիրավոր
  • * 3 ուղղաթիռ,
  • * 15 զրահատեխնիկա
  • * 6 ԱԹՍ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, hոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ