ԱԹՍ-ն խոցվել է Ասկերանի բնակելի թաղամասի հարևանությամբ

Լուսանկարում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։

ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ։ Լուսանկարները տրամադրել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:
Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է:
ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ