Արծրուն Հովհաննիսյանը՝ Գետաշենի ու Շահումյանի շրջանում առաջխաղացման մասին

Որքանո՞վ են Գետաշենի, Շահումյանի ուղղությամբ առաջխաղացման հետ կապված սոցցանցերում պտտվող լուրերը հավաստի:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով այս հարցին, ասաց, որ այս պահին նպատակահարմար չէ մեկնաբանել կոնկրետ ուղղություններով կոնկրետ գործողությունները, հատկապես՝ որոնք վերաբերում են մեր զինված ուժերի հաջողություններին, առաջընթացին:

«Մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում կոնկրետ բնագծեր, դիրքեր, բնակավայրեր չշեշտենք, դա այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ