ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է հանել վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտության գոտուց

ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է դուրս բերել վարձկաններին ու ահաբեկիչներին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներ են հասցվում, մասնավորապես՝ Սիրիայից ու Լիբիայից՝ մասնակցելու ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրությունում:

Գերատեսչությունից նշում են, որ խորապես անհանգստացած են այդ տեղեկություններով, «որոնք բերում են ոչ միայն հակամարտության գոտում առավել մեծ լարվածության, այլև երկարատև վտանգներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

«Կոչ ենք անում շահագրգիռ երկրների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել ահաբեկիչների ու վարձկանների՝ հակամարտության մեջ ներգրավումը թույլ չտալու ու տարածաշրջանից նրանց շուտափույթ հեռացնելու համար», — նշվում է հայտարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ