«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը տարածել է հաղորդագրություն և տեղեկացրել, որ այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: Սուպերմարկետի անձնակազմը հորդորել է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:

Այս պահին «Նոր Զովք»-ում վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

««Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին:

Ողջ անձնակազմի անունից վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ