Հակառակորդի կրած կորուստները սեպտեմբերի 30-ի, 19:00-ի դրությամբ

Հակառակորդի կրած կորուստները սեպտեմբերի 30-ի, 19:00-ի դրությամբ

  • * 1 ինքնաթիռ
  • * 7 ուղղաթիռ
  • * 83 ԱԹՍ
  • * 1 Սմերչ
  • * 166 զրահատեխնիկա
  • * 920 զինվորական

Հավելենք, որ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել է մի քանի էական հայտարարություն: Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում խաղաղապահների հարց: Նա հայտարարել է նաև, որ տեղին չէ ռազմական գործողությունների ժամանակ խոսել Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով բանակցության մասին:

Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին, ու ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի՝ Երևանը կապահովի անվտանգությունը: Դրա հետ մեկտեղ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգային համակարգի բաղկացուցիչ է, և որոշակի իրավիճակում այն պետք է ներգրավվի:

Սակայն Փաշինյանը նշել է, թե դա կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Առանցքային հայտարարություն է թերևս նաև այն, որ Փաշինյանը, անդրադառնալով Պուտինի հետ երկրորդ հեռախոսազրույցին, որ տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին, նշել է, թե չի քննարկել ռազմական փոխօգնության հարց: Հայաստանն ուզում է Ռուսաստանի հետ կառուցել որակապես այլ հարաբերություն՝ նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ