Մի քանի հարյուր թոշակառու պատրաստ է իր թոշակը տրամադրել բանակին

Երեւանում բնակվող բազմաթիվ թոշակառուներ այս օրերին ցանկանում են որեւէ կերպ աջակցել հայոց բանակին:

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի գրառումից, մի քանի հարյուր թոշակառու խնդրել է իրենց այս ամսվա թոշակը փոխանցել բանակին։

«Այն, որ մեր ազգն անպարտելի է, համոզվում ես ամեն քայլափոխի: Ամենաթարմ ու ամենահուզիչ ապացույցն ասածիս այսօր արձանագրվեց: Կենտրոն ՎՇ-ի մի քանի հարյուր թոշակառուներ կապ են հաստատել Սոցիալական աջակցության կենտրոնի բաժնի հետ ու պայքարել, որ իրենց այս ամսվա թոշակը փոխանցվի բանակին: Ես ձեր ցավը տանեմ, սիրելիներս»,- նշել է Պողոսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ