Հայկական զինուժը ադրբեջանական դիրք է գրավել

ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումներից մեկը հակագրոհ է իրականացնում՝ գրավելով ադրբեջանական մարտական դիրքը, որին զուգահեռ հրետանին ոչնչացնում է հակառակորդի մարտական տեխնիկան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ:h

Հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը կորցրել է 1-ական <<ՏՕՍ 1>> տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ