Թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ

Քիչ առաջ թշնամու ռազմական ինքնաթիռը ռբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին»,-գրել է Վահրամ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ