Հայ փոխգնդապետը, ում ադրբեջանցիները զոհված են ներկայացրել, խոստանում է ադրբեջանցիների հետ հանդիպել իրենց տարածքում

Տեղեկատվական դաշտում պաշտոնական Բաքվի ծանոթ գործելաոճը կրկին ակտիվ շրջանառության մեջ է։ Սեփական բանակի ձախողումները Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կոծկել ապատեղեկատվություն տարածելով։

Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով տեսանյութ՝ Բաքվի ու թուրքական լրատվամիջոցների ներկայացրած կեղծիքի մասին: Սպանվելու մասին լուրը հերքում է անձամբ Լեռնիկ Բաբայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։
Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ