Միքայել և Կարեն Վարդանյանները 300մլն դրամ են նվիրաբերել հայոց հաղթական բանակին

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով:

Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։
Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ