Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հայտնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ները ոչնչացվել են սեպտեմբերի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմանում։

Օդային սահմանը խախտել են «Harop» տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ