Բացառիկ կադրեր առաջնագծից. ՊԲ հրետանավորները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրվա ընթացքում մարտերը շարունակվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: Հատկապես թեժ են եղել մարտերը հյուսիսային և հարավային ուղղություններում:

Այս մասին սեպտեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 790 զինծառայողի, որոնցից 180-ը` Արցախի Քարվաճառի շրջանի ուղղությամբ:

«Ադրբեջանական կողմն ունի 1900 վիրավոր, խոցվել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ»,- հավելել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ