Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. Մարտունի: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։
Ադրբեջանի զավթողական մտահաղացումը ձախողվել է: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Ռազմաճակատի տարբեր ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ` հետ վերցնելով նախկինում կորցրած որոշակի դիրքեր: Հիմնականում հյուսիսային և հարավային ուղղություններով: Ամբողջ գիշեր և ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ բոլոր ուղղություններով»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով` հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները: «Չհամակերպվելով նախորդ օրերին ունեցած անհաջողությունների հետ, հակառակորդը այսօր ևս օգտագործել է իր ամբողջ զինանոցը: Եվ գիշերվա ընթացքում, և ցերեկվա ընթացքում հակառակորդը կիրառել է ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, ծանր հրետանիներ, զինանոցում գտնվող ողջ հրթիռահրետանային սպառազինությունը, սակայն այս անգամ ևս ունենալով անհաջողություններ՝ վերադարձել է նախկին դիրքեր և փորձել ամրանալ այնտեղ»,- ասել է Սարգսյանը:
Ըստ ՊԲ հրամանատարի տեղակալի` հակառակորդը ինտենսիվ գրոհել է այն ուղղությունները, որտեղ նախկինում ունեցել է հաջողություններ:
«ՊԲ-ն վճռականորեն հակահարված է հասցրել հակառակորդին, ձախողելով նրա առաջխաղացումները բոլոր ուղղություններով»,- եզրափակել է Սարգսյանը:
[English below]Մի կադրում երկու անօդաչու սարքի խոցում. ՄարտունիShooting down of two Azerbaijani UAVs in one footage: Martuni
Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Tuesday, 29 September 2020