Հայկական զինուժը հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյուն է խոցել

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետյալ գրառումը.

Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը:

Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած ժամերի  ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ:

Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է: Ադրբեջանական զինուժը այսօր թիրախավորել է ՀՀ սահմանային Վարդենիսի շրջանը: Օրվա իրադարձությունների քրոնիկոնը ռեպորտաժում՝ ըստ ժամանակագրության:

Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը

Posted by Shushan Stepanyan on Tuesday, 29 September 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ