Իրանում խոցել են ադրբեջանական ԱԹՍ

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ադրբեջանի անօդաչու թռչող սարքը, որը մտնում էր Իրանի օդային տարածք: Սոցիալական ցանցերու տարածված այս տեղեկությունը հաստատել են իրանական Mehr գործակալության աղբյուրները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին, սակայն դեռ հայտնի չէր, թե ում էր պատկանում այն: Հիմա արդեն իրանական լրատվամիջոցները տեղեկությունը հաստատել են եւ մանրամասներ հայտնել:

Շրջանը, որտեղ խոցվել է ԱԹՍ-ն, հարակից է ղարաբաղյան հակամարտության գոտուն, որտեղ արդեն երրորդ օրն է լայնամասշտաբ ռազմական գործողություններ են անցկացվում:

Ինչպես հայտնում է EADaily-ն, Իրանի սահմանային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քասեմ Ռեզայը սեպտեմբերի 28-ի նախօրեին նախազգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին` ավելի լավ վերահսկել իրենց ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության հետ սահմանային գոտում: Փաստն այն է, որ մինչ այս հայտարարությունը Ադրբեջանի արձակած ականանետային արկերը պատահաբար հարվածել են Իրանի տարածքին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ