Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի քննարկումը: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված շարունակական մարտական գործողությունների հետ:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին:

ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը:

Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հրադադարի և ճգնաժամի ապաէսկալացման նպատակով միջոցառումների ձեռնարկման խիստ անհրաժեշտությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ