ՊՆ-ն հրապարակել է հակառակորդի միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման գործողությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով հակառակորդի միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը:

«ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան», — հայտնում է ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է զոհված զինծառայողների տվյալներն ու նշել, որ ավելի վաղ զոհված ներկայացված զինծառայողներից երեքը ողջ են և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Ներկայացնում ենք ՊԲ հաղորդագրությունը.

«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ